Դա կարող է դիվանագիտական գործիք հանդիսանալ. Խանդանյանը՝ ՄԱԿ-ի որոշման մասին

Շատ կարևոր է ՄԱԿ-ի արդարադատության դատարանի այս որոշումը, սակայն դատարանը նման որոշում էր կայացրել Լաչինի միջանցքի վերաբերյալ, բայց, ցավոք, միջազգային հանրության ճնշումը բավարար չեղավ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը: «Ողջունում եմ այդ որոշումը և հույս եմ հայտնում, որ այն դիվանագիտական ասպարեզում կարող է գործիք հանդիսանալ», - նկատեց նա: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է Արցախ վերադառնալու դեպքում ապահովել արցախցիների անվտանգությունը:

Լրահոս