«Դա բացասաբար կազդի հենց Հայաստանի անվտանգության վրա»․ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը զգուշացնում է կազմակերպությունից դուրս գալու հետևանքների մասին

«Եթե ​​Հայաստանը դե յուրե սառեցնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, նա կզրկվի ձայնի իրավունքից, այլևս չի մասնակցի Կազմակերպությունում որոշումների կայացման գործընթացին և ՀԱՊԿ-ի գործունեությանը, որն իրականացվում է ընդհանուր անվտանգության ամրապնդման համար։ Դա կանդրադառնա նաև հենց Հայաստանի անվտանգության համակարգի վրա»,-«Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ նխկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ արձագանքելով ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցնելու» կամ «դադարեցնելու» մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Այդպիսի սցենարի դեպքում, ըստ Բորդյուժայի, չափազանց փոքրանում է հավանականությունը, որ ՀԱՊԿ-ը իր անվտանգության գործիքներն ու համակարգը Հայաստանի վրա կտարածի։ Բորդյուժան նաև նշել է, որ խիստ կասկածում է, թե Հայաստանը կկարողանա անվտանգային այլընտրանքային համակարգ ստեղծել իր համար։

Լրահոս