Դատարանը կալանավորեց Վանաձորում սպանության մեջ կասկածվողին. նա 20-ից ավելի կրակոց էր արձակել

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Արման Գալստյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արմեն Գևորգյանը, Տիգրան Թադևոսյանն ու Հայարփի Սահակյանը միջնորդություններ են ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Փիլոյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Տարոն Թադևոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է միջնորդությունը և Կ. Փիլոյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Վերջինս կասկածվում է նոյեմբերի 28-ին ինքնաձիգի գործադրմամբ Վանաձորի բնակիչ 39-ամյա Արման Փերիխանյանին սպանելու մեջ և նրան ու հանցագործության գործիք ինքնաձիգը տաք հետքերով հայտնաբերել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս