Դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Դաղստանում կատարված ահաբեկչություններն ու ցավակցել զոհվածների հարազատներին: «Խորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին լուրերից, որոնք անմեղ մարդկանց կյանքեր խլեցին։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին։ Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլգում։

Լրահոս