«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում արգելված իրերով թաքստոց է հայտնաբերվել

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ազատազրկված անձանց կողմից պատրաստված հերթական թաքստոցը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայությունից։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման եւ օպերատիվ բաժինների ծառայողները, շարունակելով ազատազրկված անձանց կողմից արգելված իրերով թաքստոցների հայտնաբերման աշխատանքները, օգոստոսի 21-ին խուզարկություններ են իրականացրել հիմնարկի հիվանդասենյակներում: Խուզարկությամբ հիվանդասենյակներից մեկի հատակի տակ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս եւ լիցքավորման սարք: Հիվանդասենյակում պահվող կալանավորված անձ Է. Ղ.-ն հայտարարել է, որ նշված արգելված իրերն իրեն չեն պատկանում, եւ տեղյակ չի եղել դրանցից, իսկ այլ հիվանդասենյակում պահվող կալանավորված անձ Ա. Հ.-ն խոստովանել է, որ արգելված իրերը պատկանում են իրեն, եւ դրանք նա է պահել թաքստոցում Է. Ղ.-ի բացակայության ընթացքում: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս