«Դատապարտյալների հիվանդանոց»-ից «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված իրանցի 67-ամյա տղամարդը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որ «կոմա, անհայտ էթալոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժման մեջ գտնվող օտարերկրացի քաղաքացին մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանութան Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս