Դատախազ Արսեն Մարտիրոսյանին կփոխարինի դատախազ Էդգար Արսենյանը. Սերժ Սարգսյանի գործով նիստը հետաձգվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց: Նշենք, որ գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն ազատվել է աշխատանքից, եւ նրա փոխարեն դատարան էր ներկայացել դատախազ Էդգար Արսենյանը: Նա դատարանից ողջամիտ ժամկետ խնդրեց՝ գործի նյութեին ծանոթանալու համար: Դատարանը նիստը հետաձգեց եւ նշանակեց հուլիսի 7-ին:

Լրահոս