Դավիթ Իշխանյանը ընդունել է ԱՀ «Պահեստազորի սպաների միություն» ՀԿ ներկայացուցիչներին

Օգոստոսի 24-ին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է «Պահեստազորի սպաների միություն» հասարարակական կազմակերպության անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից: Հանդիպումն ընթացել է բաց երկխոսության պայմաններում: Ներկայացնելով քաղաքական հարաբերությունների դաշտի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Դավիթ Իշխանյանը ընդգծել է նաեւ, որ, որպես ԱԺ նախագահ, որդեգրել է մի քաղաքական գիծ՝ հնարավորինս վերականգնել հասարակություն–խորհրդարան վստահությունը: ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը անդրադարձել է կազմակերպության գործունեությանը, կառույցի կողմից իրականացված սոցիալական, անվտանգային, ռազմահայրենասիրական ծրագրերին: ԱԺ նախագահը պատասխանել է հանդիպման մասնակից սպաների հարցերին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:

Լրահոս