Դանակահարություն՝ Աբովյանի Պիոներ պալատի մոտ

Ոստիկանությունից տեղեկացնում են․ «Նոյեմբերի 1-ին Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 16-ամյա երկու պատանիներ: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 10.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Պիոներ պալատի մոտ աբովյանցի երեք պատանիներ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում էլ նրանցից մեկը դանակահարել է մյուս երկուսին: Նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և ձերբակալվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին»:

Լրահոս