Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը. Արկադի Դումիկյան

Երգիչ Արկադի Դումիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի´ հայրենակիցներ, երեկվանից չեն դադարում իմ անվան հետ կապված քննարկումները` Երևանում կայացած միջոցառումներից մեկին մասնակցելու պատճառով: Ցանկանում եմ տեղեկացնել, որ միջոցառմանը ներկա եմ գտնվել բարեգործական կազմակերպություններից մեկի տնօրինության հրավերով, ներկա եմ գտնվել որպես հրավիրված երգիչ: Այնտեղ գտնվելու որևէ այլ դրդապատճառ չեմ ունեցել: Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը: «Մութ սենյակում սև կատու փնտրելու» ձեր բոլոր փորձերը ձախողվելու են: Սիրով Ձեր` երգիչ Արկադի Դումիկյան»:

Լրահոս