Գևորգ Պետրոսյանը չընտրվեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան

Ավարտվեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները։ Հիշեցնենք, որ 2 թեկնածու կար՝ իրավագիտության թեկնածու, դոցենտ Գևորգ Պետրոսյանն ու գործող դեկանի տեղակալ, քրեական իրավունքի մասնագետ Հարություն Խաչիկյանը։ Նշենք, որ ֆակուլտետի դեկանին ընտրում է համալսարանի գիտխորհուրդը։ Այսպես, Գևորգ Պետրոսյանը հավաքել է 8 ձայն, իսկ Հարություն Խաչիկյանը՝ 59 ձայն։

Լրահոս