Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարն արգելափակվել էր ձյան մեջ

Հունվարի 13-ին, ժամը 10։34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարն արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը:

Լրահոս