Գյուղերի հանձնումն ունի ծանր հետևանքներ․ մեծ թվով գյուղեր անվտանգության առումով խիստ խոցելի են դառնում

Եվս 2 պատկերավոր քարտեզ, որոնք ցույց են տալիս, թե ի՞նչ է սպասվում Տավուշի մարզի բնակավայրերին և հանրապետական, միջպետական նշանակության ենթակառուցվածքներին` 4+4 տարբերակով (Ադրբեջանի հետ սահմանագիծ ունեցող 4 գյուղերն առաջին փուլով և, այսպես կոչված, 4 անկլավները 2-րդ փուլով) հանձնելու դեպքում, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ինչպես երևում է քարտեզից, այս գյուղերի հանձնումն ունի ուղղակի և անուղղակի ծանր հետևանքներ, որի պայմաններում մեծ թվով գյուղեր հայտնվում են մեկուսացման, կիսամեկուսացման մեջ (հանրապետական, մարզային լոգիստիկ ուղիներից դուրս) և որ այստեղ ամենավտանգավորն է` անվտանգության առումով խիստ խոցելի են դառնում: Այն, ինչի մասին ասում եմ` որոշակի համեմատության մեջ արտահայտված է Սյունիքի մարզում` հատկապես Գորիսից Կապան հատվածում: Այս իրավիճակն առաջացավ 2020 թվականի դեկտեմբերից հետո, երբ իշխանությունը հանձնեց Գորիսից Կապան ճանապարհատվածի տարբեր կտորներ` Որոտան և Շուռնուխ գյուղերի հարակից թևերում, իսկ այդ տարածքներում գտնվող բնակավայրերի կյանքը, այդ թվում` Գորիս և Կապան քաղաքի, շրջադարձային փոփոխության ենթարկվեց:

Լրահոս