Գլոբալ տերությունները ցեղասպաններին տվել են ազատ իշխանություն՝ կազմակերպելու արտաքսում, գուցե, հայկական հողի ավելի մեծ նվաճում. Ալեքսիս Օհանյան
Ամերիկահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X-ի իր էջում գրել է. «Մենք տոկուն ժողովուրդ ենք։ Բայց ինչո՞ւ մենք պետք է այդքան տոկուն լինենք 100 և ավելի տարիներ: Այդ նույն մարդկանց, որոնք դեռևս ժխտում են իրենց իսկ կողմից իրականացված մեր ցեղասպանությունը, գլոբալ տերությունները տվել են ազատ իշխանություն՝ կազմակերպելու արտաքսում, և մենք՝ բոլորս վախենում ենք, որ առաջիկա ամիսներին այն կհանգեցնի հայկական հողի ավելի մեծ նվաճման: Թուրքիան և Ադրբեջանն այստեղ հայտարարված նպատակ ունեն՝ Հայաստանի նվաճում», - գրել է նա: