Գիշերը տակնուվրա են արել Փամբակի համայնքապետարանը, կոտրել են դռները

Փետրվարի 7-ին, պետական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Անհայտ անձը կամ անձինք գիշերը կոտրել են Փամբակ գյուղի համայնքապետարանի մուտքի կենտրոնական դուռը, մտել ներս ապա կոտրել ներսի սենյակների դռները, գույքը տակնուվրա արել և հեռացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։ Տեղում ոստիկանները զրուցել են Փամբակ խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդականի հետ, ով հայտնել է, որ համայնքապետարանը պարզում է վնասի չափը։ Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Լրահոս