Գեղարքունիքի մարզպետը հերքում է լուրերը, թե Արցախից բռնի տեղահանված մարդկանց հիմնականում տեղակայել են սահմանամերձ բնակավայրերում
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերքում է լուրերն այն մասին, որ Արցախից բռնի տեղահանված մարդկանց մարզում տեղակայել են հիմնականում սահմանամերձ բնակավայրերում:
«Իրականությունն այդպիսին չէ, թե հիմնականում տեղակայված են սահմանամերձ բնակավայրերում: Մեր մարզում բաշխվածության աշխարհագրությունն ամբողջությամբ ընդգրկվում է, մարզի բոլոր համայնքերում ունենք ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, ամենից շատ տեղակայվել են Սևան խոշորացված համայնքում», - լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Նա նշեց, թե աշխատանքներ են տարվում, որ բռնի տեղահանված անձինք վարձով տներ գտնեն:
«Մեզ մոտ մարդիկ տեղակայված են հյուրանոցներում, հյուրատներում ու սեփական տներում: Տեղակայվել են նաև ԵԿՄ-ի ճամբարում, պայմանները տարբերվել են, բայց այնպիսի պայմաններ ենք ստեղծել, որ անհանգստանալու կարիք չլինի», - ասաց Կարեն Սարգսյանը: