Գեղարքունիքի մարզում տղամարդը էլեկտրահարվել եւ տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր Գեղարքունիքի մարզում 60–ամյա տղամարդն էլեկտրահարվել եւ տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ Մասնավորապես` այսօր, ժամը 10։10-ի սահմաններում, «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մարտունու բաժին եւ հայտնել, որ Ծովինար գյուղի տներից մեկի հացատանը հայտնաբերվել է տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները նշված հացատանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 60-ամյա Խաչիկ Թ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Խաչիկ Թ․-ն մոնտաժման աշխատանքներ էկատարել, երբ էլեկտրահարվել է ու տեղում մահացել։ Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Լրահոս