Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 4 քաղաքացի

Արցախից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում կեցավայր ընտրած քաղաքացիներից 4-ը պետպատվերի շրջանակներում բուժում է ստանում Գավառի և Մարտունու բժշկական կենտրոններում։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ երկու բուժառու այժմ ստացիոնար բուժում է ստանում Գավառի, ևս երկուսը՝ Մարտունու բժշկական կենտրոններում։ «Անհրաժեշտության դեպքում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներն օգտվում են նաև ամբուլատոր բուժծառայություններից, դեղորայքից և բուժհետազոտություններից»,-ներկայացրել է Լուսինե Վարդանյանը։

Լրահոս