Գավառում 11-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Այսօր՝ ապրիլի 30-ին, վրարեթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի 67-ամյա բնակիչն   իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի 11-ամյա  բնակչի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխան էլ տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։  Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս