Գավառում կասեցվել է հանրային սննդի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Նաիրա Չքոլյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ): Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հանրային սննդի օբյեկտը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ - խոհանոցի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել հեշտորեն լվացվող, անջրաթափանցիկ, չներծծվող և լվացվող նյութերով, - խոհանոցի առաստաղը կառուցված է այնպես, որ չի կանխարգելում կամ նվազեցնում կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Լրահոս