Գազամատակարարման պլանային դադարեցումներ Հրազդան քաղաքում, Նոր Գեղի բնակավայրում հուլիսի 11-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 11-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի Պարույր Սևակի փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքի Երևանյան, Ռ.Միքայելյան, Մյասնիկյան և Շահումյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝ https://t.me/gazpromarmenianotice։

Լրահոս