Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խայտառակ ձախողում էր. Արթուր Խաչատրյան
Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խայտառակ ձախողում էր, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
«Կառավարության ղեկավարը և չորս շատ բարձրաստիճան պաշտոնյա չեն հանդիպում և չեն քննարկում ընդամենը ԱՄՆ-ի կողմից տարեկան 15 մլն-ի տրամադրում, Եվրոպայի կողմից տարեկան 70-ից էլ քիչ մլն-ի տրամադրում, այն դեպքում, երբ երեք տարի առաջ առաջարկվել էր 2.6 մլրդ եվրո։ Շատ կարևոր է նաև քաղաքական հայտարարությունը. հիշո՞ւմ եք, իշխանությունն ասում էր, թե մենք պատրաստ ենք Եվրոպային լինել այնքան մոտ, որքան Եվրոպան կկամենա, իսկ Եվրոպան ասաց՝ SEPA (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր)»,-ասաց Խաչատրյանը։