Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթեց օլիմպիական վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակիչում

Դավիթ Չալոյանը (92կգ) Բանգկոկում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակիչում առավելության հասավ Իրանի ներկայացուցիչ Ռուզբե Սաֆարիի նկատմամբ։ Նա հաղթեց մենամարտի բոլոր 3 ռաունդներում։ Վաղը վճռորոշ մենամարտում Չալոյանի մրցակիցը կլինի Իռլանդիան ներկայացնող Մարտին Մակդոնահը, որն այսօր 5։0 հաշվով հաղթել է բուլղարացի Պետար Բելբերովին։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական քվոտայի համար կպայքարեն 3 բռնցքամարտիկներ։ Անի Հովսեփյանը (66 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (92 կգ): Աղբյուր՝ armsport.am

Լրահոս