Բեկում լինելու է, ամեն ինչ հնարավոր է վերականգնել․ Սերժ Սարգսյան

Ազատության հրապարակում մեկնարկում է հաջակցություն Արցախի բազմամարդ հանրահավաքը։ Հանրահավաքին է միացել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Լրագրողները ՀՀ երրորդ նախագահին հարց ուղղեցին՝ բեկում կլինի՞։ «Իհարկե լինելու է, միանշանակ»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը։ Հարցին՝ ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է, ՀՀ նախագահն արձագանքեց․ «Պետք է փոխվի Հայաստանի ղեկավարությունը, դրանից հետո ամեն ինչը կընկնի իր տեղը։ Ամեն ինչը հնարավոր է վերականգնել»։ Լրագրողները Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին նաև՝ ապագա կառավարության ձևավորմանը մասնակցություն կունենա՞։ ՀՀ երրորդ նախագահը բացասական պատասխան տվեց։ «Ձևավորմանը՝ ոչ, հեռացմանը »,- ասաց նա։

Լրահոս