Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են և շուտով կլինեն Հայաստանում

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին` Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից տուժած և բուժումը Բելգիայում շարունակող երեք քաղաքացիներից երկուսն ապաքինվել են և շուտով կլինեն Հայաստանում, իսկ երրորդ տուժածը կշարունակի բուժումը: Առողջապահության նախարարն ու ՀՀ-ում Բելգիայի դեսպանը քննարկվել են նաև առողջապահական համակարգային բարեփոխումներն ու մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությունը` առողջության համապարփակ ապահովագրության փորձագիտական աջակցություն այրվածքների կառավարման, մասնագիտական վերապատրաստման հնարավորություն դեղագործության ոլորտում կապերի խորացում ուռուցքաբանության ոլորտում գործընկերային կապերի հաստատում: Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Լրահոս