Բելառուսը չի ցանկանում, բայց պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը թեև չի ցանկանում, բայց պատրաստվում է պատերազմի։ «Ոչ մեկին մի հավատացեք այն հարցում, որ մենք ուզում ենք պատերազմել, մենք պատրաստվում ենք պատերազմի, ես անկեղծորեն ասում եմ այս մասին: Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի. սա ես չեմ հորինել, բայց սա շատ ճիշտ է ասված», - ասել է Բելառուսի ղեկավարը: Նրա խոսքով, երկրում անցկացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ ուսուցում, զորքերին մատակարարվում են զենքեր ու տեխնիկա։ «Եթե այնտեղից ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է», - ասել է Բելառուսի ղեկավարը: Պետության ղեկավարն ընդգծել է, որ Բելառուսը ոչ մեկին չի սպառնում։ «Մենք որևէ մեկին սպառնալու կարիք չունենք: Մենք ուրիշի հողը չենք ուզում: Տա Աստված, մեր հողը մշակենք», - ասել է Լուկաշենկոն:

Լրահոս