Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ղեկավարները կապ են հաստատել ընտանիքների հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարներին։ Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների անդամների հետ։
Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Բաքվում ապօրինաբար անազատության մեջ են պահվում Արցախի նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը։