Բացարձակապես անհանդուրժող պետք է գտնվել աղանդների ու նրանց առաջնորդների նկատմամբ

Բացարձակապես անհանդուրժող պետք է գտնվել աղանդների ու նրանց առաջնորդների նկատմամբ։ Հարգելի հայրենակիցներ, հանդուրժողականությունը չի ենթադրում ամենաթողություն: Ինքս բացարձակապես անհանդուրժող եմ աղանդների ու նրանց առաջնորդների ու այլ առանցքային անձանց նկատմամբ, որոնց նպատակներն քայքայել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Անհանդուրժող եմ, քանի որ զավակն եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, և եթե որևէ գաղափար վտանգ է ներկայացնում իմ հավատքի և իմ ազգային շահի նկատմամբ, ապա իմ հանդուրժողականությունը այս պարագայում նշանակում է ուրացում և դավաճանություն: Հայաստանում մի նոր աղանդ է ստեղծվել 2018թվականի իշխանազավթումից հետո,չէի անդրադառնա սրան,բայց այս նոր աղանդը,այսօր նոր թափով է տարածվում։ Ըստ տարածված լուրերի և մի շարք հրապարակումների այս աղանդը գլխավորում և քարոզում է Տեր Սահակ քահանա Գալստյան անունով ինչոր մեկը։Այս աղանդը մնացածից տարբերվում է, ու գիտեք ինչով՝ սրանք կաիտուլյանտ Նիկոլ Փաշինյանին աջակցությունն են քարոզում,բացի այն որ սրանք իրենց գաղափարներով սատարում են կապիտուլյանտ խմբակին,այլ նաև հրապարակային կոչեր են անում դեմ դուրս գալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։Սրանց նպատակն է քայաքայել Հայ Առաքեական Սուրբ Եկեղեցին և իրենց բարքերը սերմանել ժողովրդի մեջ։ Հարգելի Հայրենակիցներ պետք է հետևողական է լինել ու թույլ չտալ այս նիկոլյան աղանդի տարածումը,որի նպատակն է քայքայել ազգային եկեղեցին։ Սրանց նպատակը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քայքայելն է,ուրիշ ոչինչ: Միաժամանակ իմ անվերապահ հարգանքն ու որդիական հավատարմությունն ու հնազանդությունն եմ հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Լրահոս