Բայդենը հաստատել է, որ հուլիսի 24-ին կանդրադառնա ընտրապայքարից իր դուրս գալուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ չորեքշաբթի օրը կանդրադառնա նախագահական ընտրապայքարից իր դուրս գալուն։ «Վաղը երեկոյան ես Օվալաձև գրասենյակից ուղերձով հանդես կգամ այն մասին, թե ինչ է սպասվում առջևում և ինչպես կավարտեմ իմ աշխատանքը՝ ի շահ Ամերիկայի ժողովուրդի»,- գրել է Բայդենը X-ում։ Այսպիսով, երկրի ներկայիս ղեկավարն առաջին անգամ հրապարակավ հանդես կգա վերընտրվելու համար պայքարից հրաժարվելու վերաբերյալ։ Անցյալ շաբաթվա վերջից Բայդենը ինքնամեկուսացվել է Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչում գտնվող իր նստավայրում՝ կորոնավիրուսային վարակի պատճառով։

Լրահոս