Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը

Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը, ինչը զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել այն, գրում է azatutyun.am-ը։ Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում և Բաղանիսից Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում: Նրանք կասկածներ ունեն, որ հնարավոր է ժամերի ընթացքում այդ ճանապարհն արդեն անցնի ադրբեջանական կողմին: Պարեկային ծառայության աշխատակիցները որևէ հարցի չեն պատասխանում: Ներկա են նաև Ազգային ժողովի պատգամավորներ: Գյուղացիները չեն թույլատրում նկարահանում անել: Մեկ նկարահանող խմբի բնակիչները հրելով՝ հեռացրին տարածքից:

Լրահոս