Բախվել են Nissan Altima-ն, Nissan Tida-ն և SHACMAN մակնիշի բեռնատարը

Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Nissan Altima-ն, Nissan Tida-ն և SHACMAN մակնիշի բեռնատարը, գրում է shamshyan.com-ը։ Տուժածներ չկան: Բախման հետևանքով Nissan-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Լրահոս