Բախվել են «Nissan»-ն ու մոպեդը

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Ահարոնյան և Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Վազգեն Սահակյանի վարած «Nissan» մակնիշի և օտարերկացու վարած մոպեդը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, սակայն ավտոմեքենայի վարորդն ու մոպեդավարը հրաժարվել են պարեկային ծառայությունից: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս