Բազմաթիվ փաստաբաններ հանձն են առել «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը

Հինգ իրավապաշտպաններ՝  Ռուբեն Մելիքյանը, Վարազդատ Հարությունյանը, Արսեն Բաբայանը, Սերգեյ Հարությունյանը, Վահան Հովհաննիսյանը հանձնառել են  «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը։ Այդ մասին գրել է Արսեն Բաբայանը։ «Այդ նպատակով փաստաբանների նախաձեռնությանը միացել են շուրջ 20 այլ փաստաբան, որոնց հայտնում ենք խորին շնորհակալություն։ Գործարկել ենք նաև թեժ գիծ՝ 095 08 87 87, որն աշխատելու է շուրջօրյա ռեժիմով։ Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համար 1 Հետևեք հավաքի կազմակերպիչների ցուցումներին և աշխատեք սեփական նախաձեռնությամբ ոստիկանների հետ կոնտակտի չգնալ, մանավանդ եթե Ձեզ ազատությունից զրկել են։ 2 Ոստիկանության բաժնում Ձեզ կարող են պահել առավելագույնը 3 ժամ (վարչական ձերբակալման դեպքում) կամ 6 ժամ (հանցանք կատարելու կասկածով ձերբակալելու դեպքում։ Մտապահե՛ք Ձեզ փաստացի ազատությունից զրկելու ժամը, րոպեն։ 3 Եթե նախապես չեք զանգահարել, ապա բաժին հասնելուն պես քաղաքավարի  պահանջեք զանգահարել Ձեր փաստաբանին՝ 095 08 87 87 հեռախոսահամարով։ 4 Զանգահարելով թեժ գծին՝ հայտնեք Ձեր անունը, ազգանունը, ոստիկանության բաժինը։ 5 Ոչինչ մի՛ ստորագրեք՝ առանց փաստաբանի»,- գրել է Արսեն Բաբայանը։

Լրահոս