Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան: «Մենք այրունաքամության գործընթացի մեջ ենք գտնվում, այս գործընթացը պետք է դադարեցվի ու կասեցվի, սա է մեր պահանջը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սրբազանը: Բագրատ Սրբազանը նշեց` մենք զոհված տղաներին հայրենիք ու երազանք ենք պարտք: «Մեր իղձերն ավելի մեծ են, քան` մեր կյանքը»,- նշեց Սրբազանը: Նախատեսվում է, որ մայիսի 9-ի երեկոյան պետք է Երևանում լինեն շարժման անդամները:

Լրահոս