Աֆղանստանը հրաժարվել է Օլիմպիական խաղերում ճանաչել իր կանանց հավաքականը

Աֆղանստանի իշխանությունները չեն ճանաչում երեք կին մարզուհիներին, որոնք երկիրը ներկայացնելու են Փարիզի Օլիմպիական խաղերում, AFP-ին ասել է կառավարության սպորտի վարչության ներկայացուցիչ Աթալ Մաշվանին։ Փարիզի Օլիմպիական խաղերին Աֆղանստանից կմասնակցեն վեց մարզիկներ՝ երեք կին և երեք տղամարդ։ Կանայք կմրցեն աթլետիկայում և հեծանվավազքում, տղամարդիկ՝ ձյուդո, աթլետիկա և լող: «Միայն երեք մարզիկներ են ներկայացնում Աֆղանստանը», — ասաց Մաշվանին՝ նկատի ունենալով տղամարդկանց: — Ներկայումս Աֆղանստանում կանանց սպորտն արգելված է։ Իսկ եթե կանայք սպորտով չեն զբաղվում, ինչպե՞ս կարող են հայտնվել հավաքականում»: Նշվում է, որ Օլիմպիական խաղերի մասնակցող վեց մարզիկներից միայն ձյուդոիստն է մարզվում Աֆղանստանում։ Հիշեցնենք, որ Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 17 օր։ Աղբյուրը՝ Armsport.am:

Լրահոս