Արևմուտքի տվածը ՌԴ-ից եկածի 1 տոկոսն է․ Բագրատյանը՝ Բրյուսելում Փաշինյանի «հաջողության» մասին

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է․ «Երեկ մեծ ուրախությամբ իմացա, որ Բրյուսելում Փաշինյանը հաջողություն է ունեցել։ Միայն 2024-ին մենք ԵՄ-ից կստանանք 67.5 մլն եվրո (270-ը բաժանած 4-ի), ԱՄՆ-ից ևս 65 մլն դոլար և 7 մլն դոլար՝ արցախահայությանը։ Այսինքն՝ ընդամենը 140 մլն դոլար։ Լավ է, կարող է սա էլ չլիներ։ Շնորհակալություն։ Բայց ռուսներին ինչի՞ եք կպնում։ 2024-ին Ռուսաստանից դրամական ներհոսքը կկազմի 14 մլրդ դոլար (5 մլրդ դոլարի տրանսֆերտ, 8 մլրդ դոլարի արտահանում և 1 մլրդ դոլարի վառելիքի սուբսիդիա)։ Արևմուտքի տվածը կազմում է Ռուսատանից եկածի ... 1 տոկոսը», - գրել է Բագրատյանը։

Լրահոս