Արցախցի 18-ամյա Մարատ Հակոբյանն ազատ է արձակվել

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնամ, Մարատին բանտից տանեմ տուն: Մայրը երկար է սպասել: Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, բողոքս ամբողջությամբ բավարարեց, Մարատ Հակոբյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, Մարատին ազատ արձակեց»: Հիշեցնենք, որ արցախցի 18-ամյա Մարատ Հոկոբյանը ձերբակալվել էր սեպտեմբերին՝ Երևանում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ։

Լրահոս