Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը ձերբակալել են

Արցախցի Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են, այս մասին հայտնել է նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը։ Հիշեցնենք` օգոստոսի 1-ին Երիցյանը հայտնել էր, որ իր եղբորը մոտ 10 պարեկ, դաժանաբար ծեծելով, տարել են ոստիկանական բաժանմունք։ ՆԳ նախարարությունն օգոստոսի 2-ին պարզաբանում էր տարածել փաստաբանի հայտարարության վերաբերյալ` նշելով, որ Երիցյանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ ձերբակալման ընթացքում ինքն է հարվածներ հասցրել և դիմադրություն ցույց տվել պարեկներին, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով։ Դատարանը մերժել էր Երիցյանին կալանավորելու միջնորդությունը, ձերբակալումն էլ ճանաչել ոչ իրավաչափ։

Լրահոս