Արցախցիներին հայրենազրկել, տնազրկել եք, հիմա էլ Հայաստանում եք ճնշում․ Բագրատ Սրբազան

Վանաձորում ընթացող հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը դատապարտեց Հայաստանի գործող իշխանությունների վերաբերմունքը արցախցիների նկատմամբ․ «Օր չկա, որ ինչ-որ ձևով  ճնշում չփորձեն բանացնել։ Փորձում են իբրև «իրավական» ինչ-որ բան գտնել։ Ո՞ւմ վրա գտնեք․ նրանց վրա, ում տունը խլե՞լ եք ձեռքներից, հայրենազրկել, երկիրը՝ բառտիս բուն իմաստով բնաջնջե՞լ»,- ասաց Սրբազանը։ Նա ընդգծեց՝ այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, չէր լինի, եթե Հայաստանի իշխանությունը դա չուզենար՝ անկախ արտաքին գործոնների ազդեցությունից։   «Դու՛ք եք արել դա, Հայաստանի իշխանություն և ստախոս ղեկավար, դու՛ք եք արել։ Ոչ մեկին մի՛ մեղադրեք դրա համար։ Դուք չուզեիք՝ չէր լինի։ Այո, չուզեիք՝ չէր ինի՝ անկախ նրանից՝ ադրբեջանցին ինչ արեց, թուրքն ինչ արեց, ռուսն ինչ արեց, ամերիկացին, եվրոպացին ինչ արեցին։ Կապ չունի։  Դուք չուզեիք՝ չէր լինի․ անկարելի է, որ լիներ։ Եվ այդ մարդկանց, որ հայրենազրկել, տնազրկել եք, այսօր էլ Հայաստանում եք ճնշումներ բանեցնում»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։

Լրահոս