Արցախում օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման գրավոր դիմումների ընդունման գործընթացը

Օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Հաշվի առնելով նախարարության պահեստներում առկա սննդամթերքի սակավությունը, աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, դիմումների մշակման և ապրանքների տեսակավորման աշխատատարությունը՝ խնդրում ենք. *նախարարություն ներկայանալ՝ նախօրոք ունենալով պատրաստի դիմում *դիմումի մեջ լրացնել բոլոր պարտադիր պահանջները ( անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) *դիմումին կցել դիմումատուի անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի պատճենը *դիմումը հանձնելուց հետո սպասել նախարարության կողմից հեռախոսազանգի *յուրաքանչյուր ընտանիքի կողմից ներկայացնել միայն մեկ դիմում՝ նշելով ընտանիքի մյուս անդամների անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը) *դիմում ներկայացնելուց հետո կրկնակի դիմում չներկայացնել *դիմում ներկայացնել սննդամթերքի խիստ անհրաժեշտության դեպքում: Դիմումի օրինակելի ձևը ներկայացվում է ստորև (դիմումը կարող է ներկայացվել ձեռագիր տարբերակով, սովորական թղթի վրա՝ պահպանելով նախարարության կողմից մշակված դիմումի ձևում առկա պահանջները): Հուսով ենք ըմբռնումով կմոտենաք ստեղծված իրավիճակին:

Լրահոս