Արցախի ՊՆ-ն հրապարակել է հակառակորդի կրակից զոհված զինծառայողների անունները

Արցախի ՊՆ-ն հրապարակել է հակառակորդի կրակից գիշերը զոհված զինծառայողների անունները։ «Հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշված է հաղորդագրությունում:

Լրահոս