Արցախի հակամարտությունը լուծված չէ. Օհանյան

ՀՀ-ի շուրջ անվտանգության միջավայրը տարեցտարի ավելի փխրուն ու վտանգավոր է դառնում. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Ակնհայտ է՝ Ադրբեջանի ապօրինի հանցագործ գործողությունների արդյունք է, և որքան էլ միջազգային հանրությունը, մեզ աջակից շատ-շատ երկրներ այդ ամենի մասին արտահայտվում են, գետնի վրա Ադրբեջանը շարունակում է ապօրինի գործողությունները և ուժի լեզվով խոսելու վարքագիը։ Այս ամենը տեղի է ունենում և ունեցել ՀՀ իշխանությունների անգրագետ, ապիկար և շատ ժամանակահատվածներում դավաճանական կեցվածքի շնորհիվ», - ասաց նա։ Պատգամավորը հայտարարեց, որ ինչպես ինքը, այնպես էլ մեր հայրենակիցների մեծ մասը գտնում են, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ։ «Արցախը հայաթափելով՝ խնդիրը չի լուծվել։ Մենք պետք է փաստենք, որ նրա սուբյեկտայնության պահպանման և նրա ժողովրդի անվտանգության ապահովման և ինչու չէ՝ նաև Արցախի տարածքին տեր կանգնելու հետագային միտված մեր գործողություններում բանակցությունները, գոյություն ունեցող համապատասխան ձևաչափով, այլընտրանք չունեն», - ասաց նա։

Լրահոս