Արցախի իշխանությունները չեն հանձնել Արցախը. առաջիկայում դրա մասին կխոսենք. Մելքումյան

Ամեն ինչ ժողովրդի ձեռքում է, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը, ասաց Արցախի «ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Նա չցանկացավ անդրադառնալ Եվլախում տեղի ունեցած բանակցություններին, սակայն նշեց, որ Արցախը արցախցիները չեն հանձնել։ «Արցախի իշխանությունները երբեք հայտարարություն չեն արել, որ հրաժարվում են Արցախից։ Արցախի իշխանությունները չեն հանձնել Արցախը. առաջիկայում դրա մասին կխոսենք։ Սրբազանի հետ հանդիպումը բավականին հետաքրքիր անցավ։ Բավականին տպավորված եմ», - նշեց Մելքումյանը։

Լրահոս