Արցախից տեղահանված 250-ից ավելի հղիները բուժում են ստանում առաջնային օղակում և հիվանդանոցներում

Այսօրվա դրությամբ ՀՀ ԲԿ-ներում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 264 անձ, նրանցից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 97-ինը՝ ծանր։ 7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է, «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը ներկայացնելիս ասաց Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։ Արտակ Ջումայանը նշեց, որ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներից առողջապահության առաջնային պահպանման օղակում հաշվառված է 18 786 քաղաքացի, որից 5 600-ը երեխաներ են։ «250-ից ավելի հղի ունենք, որոնք համապատասխան բուժում են ստանում թե՛ առաջնային օղակում, թե՛ հիվանդանոցներում», - ասաց նա։

Լրահոս