Արցախից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն

Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 437 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 62 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 82 հազար 827: Շտապօգնության 13 մեքենաները, որ մեկնել էին Ստեփանակերտ` բերելու հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց, արդեն դուրս են եկել Ստեփանակերտից ու ուղևորվում են Գորիս:

Լրահոս