Արցախը, որը Սերժ Սարգսյանը ազատագրել է, դուք հանձնել և ճանաչում եք որպես Ադրբեջանի մաս
Այսօր քպ-ական թրքասեր և ադրբեջանասեր գործիչ վահագն ալեքսանյանը անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ՀՀ և ՀԱՊԿ համագործակցությանը:
Անդրադարձը արվել է քպ-ին և մասնավորապես, իրեն բնորոշ տեսքով, այն է՝ իրականությունը խեղաթյուրելու և կեղծիք տարածելու միջոցով:
Սերժ Սարգսյանի վարած դիվանագիտության և արտաքին քաղաքականության ճիշտ ու հաշվարկված քայլերի արդյունքում Հայաստանը եղել է վստահելի գործընկեր՝ բարեկամ երկրների համար, վստահելի դաշնակից՝ ռազմավարական դաշնակից երկրների համար:
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որ ստեղծել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ապահովում էր նաև Հայաստանի ու Արցախի սահմանների անքակտելիությունը, անվտանգության ապահովումը, թշնամի պետությունների հնարավոր ոտնձգություններից պաշտպանությունը, որն էլ ապահովվում էր այն հզոր բանակի շնորհիվ, որի ստեղծման ակունքներում կանգնած է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքն էր նաև այն, որ Հայաստանը միակ պետությունն էր ՌԴ-ից բացի, որ ուներ «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգ։
Նրա վարած քաղաքականության արդյունքում էր,որ մենք ունեինք և’ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, և’ «Տոչկա-Ու»-ով, և’ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ և այլ ժամանակակից զինատեսակներով։
Ստացել ենք 50.000 տոննա ռազմական օժանդակություն` Հայկական բանակի զինանոցը համալրելու համար։ Բացի այդ կնքվել է 100 միլիոն և 150 միլիոն դոլլարի պայմանագիր։ Պետք է արձանագրել, որ նիկոլի կառավարման ընթացքում նրան անգամ զենք չեն վաճառել։
Վերոնշյալը շատ փոքր մասն է այն զինտեխնիկայի և սպառազինության, որ Հայաստանը ձեռք է բերել 2008-2018 թվականների ընթացքում: Այս ամենի գործնական ապացույցը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որում հայկակամ կողմը ջախջախիչ հաղթանակ տարավ և’ ռազմի դաշտում, և’դիվանագիտական դաշտում։
Բոլորս հիշում ենք 2016 թ-ի հոկտեմբեր ամսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտնի ելույթը այն մասին, թե նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
Որպես հիշեցում. Արցախը, որը Սերժ Սարգսյանը ազատագրել է, դուք հանձնել և ճանաչում եք որպես Ադրբեջանի մաս: Նրա բերած զենքերով էր մեր զինվորը պաշտպանում մեր հայրենի հողը, 44-օրյա պատերազմի ժամանակ, եդբ կռվում էր ադրբեջանաթուրքական բանակի և վարձկան ահաբեկիչների դեմ, այդ զինամթերքի մասին էր ադրբեջանի նախագահը խոսում և զարմանում, թե՞ Հայաստանին որտեղից այդքան զենք:
Ձեր բանակաշինության կամ ավելի ճիշտ ելակային բարեփոխումների մասին հարկ չեմ համարում խոսել, քանի որ բոլորին է հայտնի ձեր անվտանգային ձախողված և ընդհանուր առմամբ, Բոսյակային քաղաքականությունը, որի արդյունքում հարյուր հազարավոր արցախցիներ կորցրեցին իրենց երկիրը, իրենց տունը և ստիպված եղան բռնի տեղահանվել, որպեսզի չենթարկվեն նոր ցեղասպանության:
Հ.գ ձեր կեղծ թեզերն բացահայտված են՝ բոլոր ուղղություններով , մենք թույլ չենք տա, որ խաբեք մեր հայրենակիցներին և ադրբեջանահաճո թեզերի գեներացումով զբաղվեք: Դուք թրքասեր կապիտուլյանտների հավաքածու եք, որոնք օր-օրի փորձ են անում զրոյացնել մեր բոլոր հաղթանակները, հայկական բոլոր նվաճումներն ու ձեռքբերումները: