Արտաշատում, Նշավան, Չկալովկա բնակավայրերում հունիսի 17-ին, 18-ին և 19-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Պատկանյան, Նալբանդյան, Նար-Դոսի, Րաֆֆու, Խանջյան, Օգոստոսի 23 (մասնակի) փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հունիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նշավան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հունիսի 18-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 19-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Լրահոս