Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում. ջիպը հայտնվել է Սևանա լճում

Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունքի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի Շորժա լողափի մոտ Jeep մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է Սևանա լճում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ Jeep-ը դուրս են բերել ափամերձ տարածք:

Լրահոս