Արմեն Փամբուխչյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում՝ 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։ Ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկում ու հայտնեց, որ բոլոր թեկնածուներին էլ ձեռնպահ է քվեարկելու, քանի որ ծանոթ չէ նրանց գործունեությանը։ ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը և Սուրեն Գրիգորյանը նշանակվեցին քաղաքապետի տեղակալներ։ «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ։

Լրահոս