Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 24-րդ հերթական ժողովում ՀՖՖ նախագահ ընտրեց։ Փակ, գաղտնի քվեարկությամբ Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Հիշեցնենք՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ Արմեն Մելիքբեկյան և Արաս Օզբիլիզ։ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել էր «Անի» ակումբը, Արաս Օզբիլիզի թեկնածությունն առաջադրել էր «Ուրարտու» ակումբը։ Արաս Օզբիլիզին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը 3 է, Արմեն Մելիքբեկյանինը՝ 20 կողմ։

Լրահոս